Արտաշատում շենքեր են վերանորոգվում
SOCIETYԲազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման և բնակիչների հարմարավետության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի որոշմամբ շարունակվում են շենքերի շքամուտքերի, տանիքների և բակերի վերանորոգման աշխատանքները:
Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ: Շենքերի որոշ մասում նորոգումները ներառում են նաև հարկաբաժինները: Վերանորոգման պատշաճ որակն ապահովելու և մուտքերը բնակիչներին երկար ծառայեցնելու համար աշխատանքների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:
Այս տարի ամբողջությամբ վերանորոգվել է նաև Արտաշատի համայնքապետարանի վարչական շենքը, ինչպես նաև համայնքի Արտադպրոցական աշխատանքների կենտրոնի շենքի տանիքն ամբողջությամբ:



