Հունաստանը քննարկել Է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը
INTERNATIONAL NEWSՀունաստանի ԱԳ նախարարության միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասն այցով գտնվում Է Մոսկվայում, որտեղ հանդիպում Է ունեցել Եվրասիական տնտեսական միության գործադիր կոմիտեի պատվիրակության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:
Ցիպրասը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության հետ՝ ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի հիմնական ուղղությունների հարցերով նախարար Տատյանա Վալովայի գլխավորությամբ, քննարկել Է Եվրամիության հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցությունը, ԵԱՏՄ-ի մասնակից բոլոր պետությունների հետ Հունաստանի առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի առաջիկա այցն Աթենք:
«Առանձնակի ուշադրություն Է դարձվել հունա-ռուսական կապերի առեւտրաարդյունաբերական պալատի կողմից դեկտեմբերի 15-ին Սալոնիկիում կազմակերպվող խորհրդաժողովին, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցները կներկայացնեն Միության նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ գործարար հնարավորություններն ու հեռանկարները Հունաստանի եւ Միության անդամ պետությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



