ՌԴ Դաշնության խորհուրդը քննարկելու է Սահակ Կարապետյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը
SOCIETYՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու Է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել Էր ՌԴ նախագահը, ինչպես սպասվում Է, Դաշնության խորհրդի նիստում նրան կներկայացնի գլխավոր դատախազ Յուրի Չայկան, տեղեկացնո ւմ Է «Արմենպրես»-ը:
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել Է Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ներկայացված թեկնածությունը լիովին համապատասխանում Է որակավորման պահանջներին:
Սահակ Կարապետյանը ներկայում ՌԴ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետն Է:
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր Է մնացել այն բանից հետո, երբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնաթող եղավ Ալեքսանդր Զվյագինցեւը:
Ենթադրվում Է, որ Կարապետյանը գլխավոր դատախազությունում կզբաղվի միջազգային համագործակցության հարցերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



