Պետդուման կքննարկի Հայաստանի հետ ՀՕՊ-ի համակարգի մասին համաձայնագրի վավերացման հարցը
SOCIETYՊետդուման դեկտեմբերի 14-ին մտադիր Է քննարկել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման հարցը: Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն Էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագվել Էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
«Հայաստանը միշտ Էլ մեր գործընկերն ու դաշնակիցն Է եղել կովկասյան տարածաշրջանում: Համաձայնագրի վավերացումը համապատասխանում Է ՌԴ-ի պետական շահերին»,- հայտարարել Է Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի պրոֆիլային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:



