Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
BLOGՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում ցավակցական ուղերձ է հղել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անժամանակ մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է.
Սրտի խոր ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան մասին:
Կյանքից հեռացավ Հայաստանի կյանքում նշանակալի հետք թողած գործիչ, ով մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց մեր երկրին ու պետությանը, եւ պատահական չէ այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ունի հասարակության մեջ:
Արմեն Երիցյանի մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս եմ հայտնում եւ անկեղծորեն վշտակցում բոլոր հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու ողջ հայ ժողովրդին:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



