«Գիպֆել» խանութ–սրահում գողություն է կատարվել. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Թումանյան–Խանջյան խաչմերուկում գտնվող «Գիպֆել» խոհանոցային պարագաների և սպասքի խանութ–սրահը, որն ընդամենը մի քանի օր առաջ է նշել իր բացումը, երեկ արդեն հասցրել է վնասներ կրել:
«Փաստի» տեղեկություններով` գողացել են սրահում ցուցադրված որոշ խոհանոցային պարագաներ, իսկ սրահում գտնվող գանձապահի դարակից էլ 20 հազար դրամ է պակասել:
Խանութ–սրահի աշխատակցուհին խուսափեց պատասխանել «Փաստի» հարցերին, թե որքան գումարի ապրանք է գողացվել՝ ասելով, որ բոլոր հարցերն ուղղենք խանութի տնօրենին՝ Արսեն Փիրուզյանին, ով տեղեկացված է գողության մասին և մի քանի ժամից խանութ կգա՝ պարզելու համար իրենց կրած վնասների չափը: Աշխատակցուհու խոսքով՝ նա առավոտյան եկել է աշխատանքի և տեսել, որ գողություն է կատարվել: Ըստ նրա՝ ցուցասրահից ոչինչ չեն վերցրել, ամեն ինչ իր տեղում է: Վերջինս նաև նշեց, որ այս ամենը, երևի թե, ծրագրված է եղել, քանի որ խանութը ընդամենը մի քանի օր էր գործում:



