Իսրայելում Թուրքիայի դեսպանն անցել է պարտականությունների կատարմանը
INTERNATIONAL NEWSԻսրայելի հետ 2010 թվականից սկիզբ առած լարվածությունից 6 տարի անց Իսրայելում Թուրքիայի դեսպանն անցել է պարտականությունների կատարմանը։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմն իր հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նախագահին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ծրագրերը։
Նշենք, որ 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարայի» դեմ իսրայելական զինվորականների գործողություններից հետո երկկողմ հարաբերությունները լարվել էին, որի հետեւանքով կողմերը հետ էին կանչել իրենց դեսպաններին։
Ամիսներ առաջ Թուրքիան եւ Իսրայելը ստորագրել են հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



