Չի արվում օրենսդրական փոփոխություն, որով կպաշտպանվի վարկառուի շահը. իրավաբանական գիտությունների դոկտոր Վահրամ Ավետիսյան
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Վարկավորման հիմնախնդիրները և վարկային բեռի թեթևացման հրամայականը» թեմայով:
Քննարկման բանախոսներից՝ ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Վահրամ Ավետիսյանն իր խոսքում անդրադարձավ վարկավորման հիմնախնդիրներին, գյուղատնտեսության վարկերի տրամադրման նպատակով գյուղատնտեսութան զարգացմանը, ինչպես նաև վարկերի նպատակային ծախսմանը:
Խոսելով նաև վարկավորման սուբյեկտների՝ վարկատուի, վարկառուի և երաշխավորի շահերի մասին՝ Վահրամ Ավետիսյանը նշեց, որ չի արվում օրենսդրական փոփոխություն, որով կպաշտպանվի վարկառուի շահը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



