Շանհայը դարձել է աշխարհի խոշորագույն օդային տրանսպորտային հանգույցներից մեկը
SOCIETYՇանհայը տեղի երկու օդանավակայաններում տարեկան 100 միլիոնից ավելի ընդհանուր ուղեւորահոսքով տեղ Է գտել աշխարհի խոշորագույն օդային փոխադրական հանգույցների թվում: Ինչպես գրում Է Shanghai Daily-ն, 100 միլիոներորդ ուղեւորը «Պուդուն» միջազգային օդանավակայանում նախօրյակին վայրԷջք Է կատարել Մոսկվայից «Արեւելաչինական ավիաուղիների&ra quo; չվերթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով, ուղեւորահոսքի ընդհանուր ծավալով Շանհայի օդային նավահանգիստները զիջում են միայն Լոնդոնի, Նյու Յորքի, Տոկիոյի եւ Ատլանտայի օդանավակայաններին:
Ներկայում Շանհայում աշխատող երկու օդանավակայանները՝ «Պուդուն»-ը եւ «Հունցյաո»-ն, բաղկացած են չորս թերմինալներից եւ վեց թռիչքավայրԷջքային գոտիներից: 2015 թվականին նրանց բաժին Է ընկել Չինաստանի ընդհանուր օդային թրաֆիկի 11 տոկոսը: «Պուդուն»-ից, որը հիմնականում սպասարկում Է միջազգային ուղղությունները, ինքնաթիռները թռչում են աշխարհի 250 քաղաքներ:
Ներկայում «Պուդուն» օդանավակայանում ընթանում Է երկու նոր թերմինալների շինարարություն, որոնք կկապվեն մետրոյի ստորգետնյա գծի այժմ աշխատող երկու թերմինալների հետ: Այս նախագիծը պլանավորվում Է ավարտել մինչեւ 2019 թվականը: «Քաղաքային երկու օդանավակայանները կկարողանան մինչեւ 2020 թվականը սպասարկել տարեկան մոտավորապես 120 մլն ուղեւորների եւ 5,2 մլն տոննա բեռ»,-հայտնել Է «Պուդուն»-ի վարչակազմի ներկայացուցիչ Լի Դեժունը:
Տեղի փորձագետները նշում են, որ Շանհայի օդային նավահանգիստների ընդլայնումը կապված Է այս տարի քաղաքում բացված «Դիսնեյլենդի», տարեցտարի աճող ուղեւորահոսքի եւ տեղի լոուքոսթերների թվի ավելացման հետ: Ըստ որոշ գնահատումների՝ հաջորդ տարի Շանհայը կարող Է առաջ անցնել Տոկիոյից եւ դառնալ Ասիայի խոշորագույն օդային նավահանգիստը:
Ներկայում այս ցուցանիշով աշխարհի առաջատարը Լոնդոնն Է՝ վեց օդանավակայաններով եւ տարեկան 150 մլն ընդհանուր ուղեւորահոսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



