Էյֆելյան աշտարակն զբոսաշրջիկների համար փակ է գործադուլի պատճառով
SOCIETYՓարիզի Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 13-ին զբոսաշրջիկների համար փակ Է անձնակազմի գործադուլի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունը:
Կազմակերությունում ափսոսանք են հայտնել, որ արդեն տոմսեր գնած շատ զբոսաշրջիկների չի հաջողվի այցելել տեսարժան վայր:
Աշտարակի տարբեր ծառայությունների ախատողները, թվով շուրջ 300 մարդ, պահանջում են բարելավել աշխատանքի պայմանները եւ բարձրացնել աշխատավարձերը: Բացի դրանից, նրանք բողոքում են այս թեմաների շուրջն իրենց հետ բանակցություններ վարելուց եւ ընկերության քաղաքականությունը քննարկելուց շահագործող ընկերության հրաժարվելու դեմ:
Տարեկան Էյֆելյան աշտարակ Է այցելում ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, նրանց 80 տոկոսն օտարերկրացիներ են: France-Presse գործակալության տվյալներով՝ այժմ տուրիստական հոսքի սեզոնային նվազում Է դիտվում. աշտարակ Է բարձրանում օրական վեց հազար մարդուց ոչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



