Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցը կլինի Թուրքիան
SPORTՇվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:
Ընդհանուր առմամբ, 32 երկրների հավաքականներ բաժանվեցին 8 խմբերի: Նրանցից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրաված լավագույն 7 թիմերը: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2017 թ. մայիսի 3-ից 19-ը՝ Խորվաթիայում:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



