ԱՄՆ-ում երեխայի կերակրող ոստիկանի լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում (լուսանկար)
SOCIETYԱՄՆ Կանզաս նահանգում ոստիկանության աշխատակից Էնդի Բլեքն օգնել է կերակրել փոքրիկ երեխային այն բանից հետո, երբ նրա մայրը վատացել է խանութներից մեկում, գրում է The Telegraph-ը:
Բլեքը զանգ է ստացել կնոջն օգնելու խնդրանքով և շտապել դեպքի վայր: Մինչ նա հասել է դեպքի վայր, կինն արդեն ապաքինվել է, սակայն դեռ ուժեղ դողացել է:
Մինչ նրա ամուսինը խոսել է բժիշկների հետ, Բլեքը վախեցել է, որ կինը կարող է գցել գրկից իր դստերը և խնդրել է պահել երեխային:
«Երեխան սկսեց լաց լինել: Ես պապիկ եմ: Վերցրի շիշն ու սկսեցի կերակրել երեխային»,- պատմել է նա Fox 4 News-ին։
Ականատեսներից մեկը լուսանկարել է այս հուզիչ պահը և այնուհետ հրապարակել դա Facebook-ում՝ գրելով. «Ահա այն, ինչ մենք հաճախ չենք տեսնում՝ համեստ հերոս, ով իր պարտականություններից ավել բաներ է անում»։
Այս լուսանկարն այնուհետ մեծ տարածում է գտել սոցիալական ցանցում:

Աղբյուրը` Tert.am:
X



