ԱԻՆ. Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում
SOCIETYՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը նախազգուշացնում է. «Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում և Երևանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան:
Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում և Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով:
Ելնելով վերը նշված պայմաններից` վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



