Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկելու են Հալեպի իրադրությունը. Reuters
INTERNATIONAL NEWSՌուսաստանը եւ Թուրքիան պլանավորում են դեկտեմբերի 14-ին հանդիպում անցկացնել սիրիական Հալեպի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրքական աղբյուրի:
Գործակալությունը նշում Է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միջանցքների բացման հնարավորությունը զինյալների եւ խաղաղ քաղաքացիների դուրս գալու համար, ինչպես նաեւ զինադադարի ռեժիմի հաստատումը:
Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ Անկարան ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցում Է Հալեպից զինյալներին դուրս բերելու հարցի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



