ԵԱՏՄ-ն եւ Իրանը ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսելու որոշում կընդունեն դեկտեմբերի 26-ին
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միությունը եւ Իրանը ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու որոշում կընդունեն 2016 թվականի դեկտեմբերի 26-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ Թեհրանում ելույթ ունենալով ռուս-իրան ական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Նովակը հիշեցրել Է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոյեմբերի 30-ի նիստում ԵԱՏՄ-ի անդամ բոլոր պետությունները հավանություն են տվել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելուն:
«Պետությունների ղեկավարների կողմից պլանավորվում Է համապատասխան որոշում ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը ծրագրված Է դեկտեմբերի 26-ին… Դժվար Է գերագնահատել այդ համաձայնագրի նշանակությունը. հեռանկարում դա նոր մակարդակի կհասցնի Ռուսաստանի եւ Իրանի փոխադարձ առեւտուրը»,-ասել Է Նովակը:
Նա նաեւ նշել Է, որ ՌԴ-ին եւ Իրանին հաջողվել Է այս տարի երկկողմ ապրանքաշրջանառությունն անցած տարվա համեմատությամբ ավելացնել 80 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



