Instagram-ում ուղիղ տեսահեռարձակման գործառույթ Է հայտնվել
SOCIETYInstagram-ի շարժական հավելվածը պաշտոնապես ձեռք Է բերել ուղիղ տեսահեռարձակման գործառույթ, որն այժմ մատչելի Է ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TechCrunch մասնագիտացված առցանց-պորտալը:
Օգտատերերը կարող են հեռարձակումը գործարկել՝ սեղմելով հավելվածի հատուկ կոճակը, որը կհայտնվի դրա նորացումից հետո: «Կենդանի» տեսագրությունը կսահմանափակվի մեկ ժամով: Ըստ որում այն չի պահպանվում սերվերներում, ուստի տեսահոլովակը կրին նայել հնարավոր չԷ:
Դա Է գլխավոր տարբերությունը համանման ծառայություններից, ինչպիսիք են Facebook Live-ը եւ Periscope-ը, որոնց օգտատերերը կարող են հեռարձակումը «հետ պտտեցնել» կամ այն դիտել ավելի ուշ, գրել Է TechCrunch-ը:
Ինչպես նշել Է պորտալը, Instagram-ի նոր գործառույթից առայժմ կարող են օգտվել միայն ԱՄՆ-ի բնակիչները: Առաջիկա շաբաթներին նորամուծությունն, ինչպես սպասվում Է, մատչելի կլինի նաեւ այլ երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



