Երկրպագուներիս կարծիքով`անարդար էր. Լյուսին` «Դեպի Եվրատեսիլ» նախագծից դուրս մնալու մասին
LIFELife.panorama.am-ը գրում է
Նախորդ շաբաթ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակչից դուրս մնաց երգչուհի Լյուսին, ինչն առաջացրեց նրա երկրպագուների բողոքը: Արդյոք Լյուսին հիասթափված է ու պարտությունը որեւէ կերպ ազդե՞լ է նրա վրա. նշված հարցերի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ։
«Իրականում, երկրպագուներիս կողմից բացասական կարծիքները շատ մեծ էին, նրանց կարծիքով` անարդար էր ու իմ դուրս մնալը դժգոհության պատճառ էր դարձել, սակայն ես, գիտակցելով, որ սա ընդամենը մրցույթ է, պատրաստ եմ եղել նաեւ պարտության»,- ժպիտով նշեց Լյուսին ու շարունակեց.
«Ինչ վերաբերում է հիասթափությանը, պետք է նշեմ, որ բացարձակ հիասթափված չեմ ու անգամ ընդհակառակը` ավելի եմ աշխուժացել, ի վերջո պետք նայել միայն առաջ»:
Հետ նայելով «Դեպի Եվրատեսիլ»-ում իր անցած ճանապարհին` Լյուսին նկատեց.
«Վերջին ամիսներին ամեն օր աշխատել եմ, որպեսզի փորձեմ լավ ներկայանալ: Այդ հարցում կողքիս է եղել Արամ MP3-ը եւ Հանրային հեռուստաընկերության ողջ անձնակազմը: Բոլորին շատ սիրում եմ եւ լավ վեաբերմունքի ու աշխատանքի համար շնորհակալ եմ: Առանձնահատուկ շնորհակալ եմ երկրպագուներիս ու Արամ MP3-ին` ինձ սատարելու համար»:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



