Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ոսկրային համակարգի ախտահարում, իմունիտետի իջեցում, նյարդային համակարգի լարվածություն

SOCIETY
Թվարկված ախտանիշները կարող են առաջանալ մարդու օրգանիզմում կապարի առկայության ժամանակ: Իսկ ինչպե՞ս կարող է կապարը հայտնվել մեր օրգանիզմում: Տարբերակներից մեկն էլ կապարի բարձր քանակություն պարունակող ներկերի օգտագործումն է, ավելի կոնկրետ՝ վերանորոգման ժամանակ նման ներկերի հետ գործ ունենալը կամ այդ ներկերի թափված փոշին բերան տանելն ու այն շնչելը:
 
 
Օրերս «Հետքը» իր կայքում հրապարակել էր մի հոդված, ըստ որի՝ Հայաստան ներկրվող էմալային ներկերի տեսականու մեծ մասը պարունակում է նորմայից բարձր կապարի քանակություն: Նման եզրահանգման հասել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը, որը ամերիկյան «Ֆլորենսիկ անալիտիկլ» լաբորատորիայի հետ համատեղ ուսումնասիրել էր հայկական շուկայում վաճառվող էմալային ներկերը: Կազմակերպությունը ուսումնասիրել էր 7 երկրներից ներկրվող 20 ապրանքանիշի 49 նմուշ՝ սպիտակ, դեղին, կարմիր և կանաչ գույների: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Էկոլոգիական առողջության բաժնի ղեկավարի օգնական Քնարիկ Գրիգորյանը Past.am-ին տեղեկացրեց, որ 49–ից 29 նմուշներում՝ 59 տոկոսի մեջ, հայտնաբերվել է միջազգային նորմայից բարձր կապարի պարունակություն, իսկ միջազգային նորման համարվում է 90 ppm: Իսկ 49–ից 11 նմուշում էլ հայտնաբերվել է Հայաստանում ընդունված նորմայից բարձր կապարի պարունակություն, այն դեպքում, երբ մեր երկրի նորման մոտավորապես 53 անգամ (5000 ppm) բարձր է միջազգայինից:
 
«Ապրիլին հետազոտել ենք շուկան, հունիսին կատարել ենք գնումներ և ուղարկել ԱՄՆ, «Ֆլորենսիկ անալիտիկլ» լաբորատորիայում կատարվել է հետազոտություն և մեզ հետ են ուղարկել տվյալները, որոնք էլ համեմատվել են տեղի և միջազգային ցուցանիշների հետ: 20 ընկերությունից միայն 5–ում կապարի պարունակությունը ընդհանրապես չի գերազանցել նորման»,– նշեց նա:
 
Ըստ Գրիգորյանի՝ իրենք հետազոտել են միայն էմալային ներկերը, որոնք հիմնականում օգտագործվում են դռների, պատուհանների շրջանակների, կահույքի որոշ մասերի ներկման համար:
 
 
«Դրանք կարող են լինել հասարակական այնպիսի վայրերում, ինչպիսիք մանկապարտեզներն ու դպրոցներն են: Վերանորոգումից հետո շատ դեպքերում ներկը կեղևիկների ձևով քանդվում–թափվում է: Հետո այն մանրանում և փոշիանում է, և պատկերացրեք, որ փոքրիկ երեխան խաղում է կամ չորեքթաթ նստած է մոտակայքում: Եթե նա ձեռք տա փոշուն և հետո առանց լվացվելու ձեռքը բերանը տանի, այդպես նա կստանա որոշ ծանր մետաղների քանակ իր օրգանիզմում: Երբ մեծահասակները քերում են, օրինակ՝ հղկում են մակերեսը, իրենք այդ ժամանակ կարող են փոշու մի քանակ շնչառական ուղիներով ընդունել օրգանիզմ, իսկ երեխաների դեպքում, ինչպես ասացի, մարսողական տրակտի միջոցով կարող է անցնել: Այնուհետև այդ փոշու մի մասը ստամոքսի թթվային միջավայրով ընկալվում է մեր օրգանիզմ և կարող է անցնել տարբեր օրգան–համակարգեր: Կարող է ախտահարվել ոսկրային համակարգը, հանգեցնել իմունիտետի իջեցման, նյարդային համակարգի վրա կարող է ազդել՝ ուշադրության կորուստ, դյուրագրգռություն: Բայց դրանք ավելի բարձր քանակների դեպքում: Հիմնականում փոքր քանակների ժամանակ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ»,– պարզաբանեց նա:
 
 
Ինչպես Քնարիկ Գրիգորյանն է նշում՝ որպես հետևանք բերանի մեջ արտազատվում են կապարի աղեր, որոնք էլ բերանում առկա սննդային մնացորդների քայքայումից հետո առաջացնում են կապարի սուլֆիդ, որը լնդերը մուգ գույնի է ներկում, ատամի շուրջ առաջացնում մուգ երիզ: Past.am-ի այն հարցին, թե հնարավոր է պարզել, որ այդ ամենի պատճառը կապարի փոշին է, և եթե կապար պարունակող ներկը չթափվի, այն կարող է վնասակար ազդեցություն ունենալ, վերջինս պատասխանեց, որ հատուկ հետազոտությունները ցույց կտան արյան և մեզի մեջ գտնվող կապարի պարունակությունը, իսկ ինչ վերաբերում է վտանգավոր ազդեցությանը, ապա դա միայն ներկի թափվելու և վերանորոգման ժամանակ է վտանգավոր:
 
Լիլի ԹԵՎՈՍՅԱՆ
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League