Ֆրանսիացի բժիշկը պատահաբար գտել Է դա Վինչիի՝ 15 մլն եվրո արժողությամբ գծանկարը. Telegraph
INTERNATIONAL NEWSՓարիզում պատահաբար գտնվել Է Լեոնարդո դա Վինչիի՝ 15 միլիոն եվրո արժողությամբ գծանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph հրատարակությանը:
Հաղորդվում Է, որ ֆրանսիացի կենսաթոշակառու բժիշկը, որը ցանկացել Է, որ իր անունն անհայտ մնա, Tajan աճուրդային տուն Է բերել իր հորը պատկանող մի տուփ գծանկարներ, որն ապրել Է կենտրոնական Ֆրանսիայում: Աճուրդային տան աշխատակից Տադի Պրատը 15 գծանկարների մեջ նկատել Է ծառին կապված սուրբ Սեբաստյանի պատկերը: Գծանկարն արված Է տուշով:
Փորձագետները պարզել են, որ այդ գործը պատկանում Է Լեոնարդո դա Վինչիի վրձնին եւ կատարվել Է 1482 եւ 1485 թվականների միջեւ ընկած շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



