Իսրայելի վարչապետը մեկնում է Բաքու
INTERNATIONAL NEWSԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այցը կտևի մեկ օր: Ղազախստանից Ադրբեջան ժամանող Նեթանյահուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Սա Իսրայելի վարչապետի առաջին այցն է Ադրբեջան:



