Թրամփն իր բիզնեսը որդիներին կհանձնի նախքան ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը բիզնեսից կհեռանա նախքան իր պաշտոնակալության արարողությունը, որը տեղի Է ունենալու հունվարի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Twitter սոցցանցի իր Էջում:
Իր ակտիվների կառավարումը նա մտադիր Է փոխանցել երկու որդիներին:
«Թեեւ օրենքն ինձ չի պարտավորեցնում դա անել, ես բիզնեսը կթողնեմ մինչեւ հունվարի 20-ը, որպեսզի հնարավորություն ունենամ ամբողջությամբ կենտրոնանալ նախագահի պարտականությունների կատարման վրա,- գրել Է Թրամփը:- Իմ երկու որդիները՝ Դոնը եւ Էրիկը, ինչպես նաեւ մենեջերները կկառավարեն դրանք»:
Թրամփը հավելել Է, որ «ոչ մի նոր գործարք չի կնքելու» որպես պետության ղեկավար պաշտոնավարելու ժամկետի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



