Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Նախագահ Սարգսյանը Հռոմի պապի ուխտագնացությունը Հայաստան համարում է զբոսաշրջության զարգացման դրական ազդակ

SOCIETY

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է Հայաստանի մրցակցային առավելությունը կառուցել արտաքին աշխարհի դրական ազդակների հիման վրա: Նախագահը որպես օրինակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան և Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և դրանց միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով լայնորեն անդրադառնալու փաս տը: Այս մասին նա խոսել է Ջերմուկ կատարած այցի ընթացքում անցկացված խորհրդակցության ժամանակ: «Կարծում եմ, այս ոլորտը զարգացնելու մեծ, աշխատատար գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները և, հատկապես, այն համայնքների ղեկավարները, որոնք այս շղթայի բաղկացուցիչ օղակներն են: Մենք պետք է զարգացնենք Ջերմուկը և մնացած զբոսաշրջային կենտրոնները, որպեսզի այնուհետև դրանք կապելով իրար, ստանանք մի կուռ ամբողջականություն: Այստեղ մենք շատ բան ունենք անելու, և յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է իր ընդունած որոշումներում մշտապես հաշվի առնի` որքանո՞վ է այդ որոշումը նպաստում զբոսաշրջության զարգացմանը: Եվ ոչ միայն համայնքների ղեկավարները. այստեղ նստած յուրաքանչյուրը պետք է մտածի` արդյո՞ք իր գործունեությունն արդյունավետ է այդ առումով»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` ասել է Հանրապետության Նախագահը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությունների, ստեղծված նախադրյալների մասին խոսելիս բերել է որոշակի օրինակներ: Նախագահը վկայակոչել է Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան, որը կայացավ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո: Ավելին` Սրբազան Քահանայապետը հրապարակավ խոսեց այն մասին, որ «ուխտագնացություն» է կատարում Հայաստան: Սրանք, ՀՀ Նախագահի համոզմամբ, դրական ազդակներ էին, որոնց վրա ոլորտի պատասխանատուները պետք է կառուցեն Հայաստանի մրցակցային առավե լությունը զբոսաշրջության ոլորտում:

Սերժ Սարգսյանը, որպես այլ օրինակ, ներկայացրել է Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և գինու արտադրության համալիրը հայտնաբերելուց հետո միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով Հայաստանին լայնորեն անդրադառնալու փաստը:

«Կարծում եմ նաև, որ մենք նվազ ուշադրություն ենք դարձնում ներհանրապետական տուրիզմի զարգացմանը: Սա ոչ միայն տնտեսական զարգացման, այլ նաև ուրիշ խնդիրներ է լուծում: Ավելի լավ հայրենասիրական քարոզ, ավելի լավ ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց, քան ճա նաչելը սեփական երկիրը` չկա: Յուրաքանչյուր երիտասարդ, լինելով մեր երկրի նվիրական, սրբազան վայրերում, առանց որևէ խոսքի հասկանում է, որ պարտականություն ունի պաշտպանելու այդ սրբությունը: Թեև Տաթևի ենթակառուցվածքների զարգացմամբ կարծես ամեն տարի մեծ աճ ենք արձանագրում ներգնա զբոսաշրջության մեջ, բայց այստեղ էլ անելիքներ շատ ունենք, առավել ևս, որ և՛ երևանցիները, և՛ մարզերում ապրող մեր քաղաքացիները մեծ ցանկություն ունեն այցելելու այդ վայրերը, ուրեմն պետք է հնարավորություններ ստեղծենք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյան ն ընդգծել է, որ չնայած զբոսաշրջության բնագավառում արձանագրված որոշակի դրական արդյունքներին, այստեղ դեռևս ամբողջությամբ չբացահայտված մեծ ներուժ կա: Նշելով, որ շուրջ երկու ամիս առաջ նոր կառավարության ձևավորման հետ միաժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում ստեղծվեց Զբոսաշրջության պետական կոմիտե, որը մշակելու է այս ոլորտին նոր շունչ հաղորդելու քաղաքականությունը, և կառավարության ծրագրով ոլորտի համար հավակնոտ նպատակադրում արվեց` առաջիկա հինգ տարիների ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների թիվը, սակայն, Նախագահի համոզմամբ, ակնհայտ է, որ զբոսաշրջությունը չի կարող ակտիվորեն զարգանալ միայն ոլորտի պատասխանատուների ջանքերի շնորհիվ:

«Սա տնտեսության զարգացման մի ամբողջ փոխկապակցված շղթա է, և այս շղթայի բոլոր օղակները պետք է լինեն ամուր, գործեն ակտիվորեն, որպեսզի կարողանանք ստանալ վերջնական արդյունք: Պատասխանատվությունն էլ պետք է լինի բոլորինը: Պետք է գիտակցենք, որ ոլորտը կարող է զարգանալ միայն ու միայն բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ: Անշուշտ, ներուժը շատ մեծ է, և կարճ ժամանակում մեծ արդյունքներ ակնկալելն իրատեսական չէ: Բայց ամեն օր մենք պետք է տեսնենք զարգացման տեմպը, ամեն օր պետք է, միգուցե, փոքրիկ, բայց հաջողություն արձանագրենք՝ նպատակ ունենալով կատարել այն, ինչը ստորագրել ենք՝ գոնե հինգ տարում եռապատկել ծավալները: Սա մեզ համար պետք է լինի լուծման առումով իրատեսական խնդիր:

Պատահական չէ, որ այս խորհրդակցությունը մենք անց ենք կացնում Վայոց ձորի մարզում, որտեղ զբոսաշրջության զարգացման համար պատմականորեն ձևավորված շատ լավ նախադրյալներ կան»,-ասել է Նախագահ Սարգսյանը` հավելելով, որ այս մարզով է անցնում զբոսաշրջային տեսակետից Հայաստանի կարևորագույն հարավային երթուղին, որը տանում է դեպի այնպիսի հոգևոր-մշակութային կենտրոններ և ուղղություններ, ինչպիսիք են Նորավանքի համալիրը, Արենիի քարանձավները, առողջարանային Ջերմուկը, Տաթևի հռչակավոր կենտրոնը, Զորաց քարերը և, իհարկե, հերոսական Արցախ աշխարհը: Հարավային այս ուղղությունը, Սերժ Սարգսյանի կարծիքով, շատ մեծ հնարավորություն ունի դառնալու ավելի մեծ ծրագրերի` Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթի բաղկացուցիչ մաս:
Խորհրդակցության արդյունքներով Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել, այդ թվում` ՀՀ վարչապե տին հանձնարարել է`զբոսաշրջության ոլորտի և տարածքային զարգացման հետ առնչություն ունեցող պետական մարմինների աշխատանքների մեկտեղման ու զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման նպատակով ձևավորել ՀՀ փոխվարչապետի համակարգմամբ գործող զբոսաշրջության խորհուրդ՝ շահագրգիռ մարմինների հետ համատեղ ներգրավելով ոլորտի մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների (համաձայնությամբ): Հանրապետության Նախագահը հանձնարարել է նաև ձևավորվելիք զբոսաշրջային խորհրդի համար սահմանել երկամսյա պարբերականությամբ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ամփոփման և ՀՀ Նախագահի ու կառավարության աշխատակազմեր հաշվետվությունների ներկայացման կարգ:
ՀՀ փոխվարչապետը հանձնարարություն է ստացել` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի հետ համատեղ քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով զբոսաշրջային հիմնական երթուղիների կազմման և կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մշակել այդ ծրագրերում մասնավոր-պետական համագործակցության ձևաչափի ընդլայնման համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրման մեխանիզմները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan