Ձևավորվել են ԼՂՀ ԱԺ խմբակցությունները
POLITICSԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ նիստում հունիսի 10-ին հրապարակվել են խորհրդարանի խմբակցություններն ու դրանց կազմը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, «Հայրենիք» խմբակցությունունից ընդգրկված է 15 անդամ,
խմբակցության նախագահը Թովմասյան Արթուրն է, քարտուղարը՝ Դադայան Ռամելան, անդամներ՝ Հյուսնունց Ռուդիկ, Ավանեսյան Արպատ, Պետրոսյան Գագիկ , Իսրայելյան Ռուսլան, Ջիվանյան Հովիկ, Գրիգորյան Արամ, Օհանջանյան Արարատ, Ղահրամանյան Ռոբերտ, Կասպարյան Գրիգորի, Ուլուբաբյան Վարդգես, Ավանեսյան Իվան, Մխիթարյան Արզիկ, Հարությունյան Սերգեյ:
«Դաշնակցություն»խմբակցություն՝ 7 անդամ, խմբակցության նախագահն է Իշխանյան Դավիթը, քարտուղարը՝ Մնացականյան Ռիտան, անդամներ՝ Պետրոսյան Գեորգի, Սարգսյան Արմեն, Բալայան Վահրամ, Գաբրիելյան Ալյոշա, Հովհաննիսյան Լեռնիկ: «Ժողովրդավարություն»
«Շարժում-88» խմբակցություն՝ 3 անդամ, խմբակցության նախագահն է Աղաբեկյան Էդուարդը, քարտուղար՝ Բաղունց Գագիկը, անդամ՝ Բալասանյան Վիտալի: «Վերածնունդ» խմբակցություն՝ 1 անդամ, խմբակցության նախագահն է Խանումյան Հայկը:



