Աշխարհի խոշորագույն ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում
SOCIETYLufthansa գերմանական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում՝ Քենեդիի անվան օդանավակայանում, պայթյուցիկ սարքի մասին հաղորդագրության պատճառով։ Ինչպես հաղորդում է ABC News-ը, օդանավն իրականացրել է Հյուսթոն-Ֆրանկֆուրտ չվերթը։
Տեղեկատվության համաձայն՝ Airbus А380 ինքնաթիռում եղել է 530 ուղևոր, որոնք տարհանվել են։ Օդանավի անձնակազմն արտահերթ վայրէջք կատարելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ավիաընկերության գրասենյակներից մեկը անանուն զանգ է ստացել, ըստ որի ինքնաթիռում պայթուցիկ սարք կա։
Իրավապահ մարմիններն առայժմ ոչ մի կասկածելի առարկա չեն հայտնաբերել:



1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



