Սպիտակ տունը համարում է, որ ռուսական կիբերհարձակումներից Թրամփն է շահել
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունը ակնարկում է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը շահել է ընտրությունների ընթացքում ռուսական կիբերհարձակումների արդյունքում։ «Բարդ չէ կռահել, թե հատկապես ով է շահել ռուսական վնասակար կիբերգործունեության արդյունքում»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էրնեստը, փոխանցում է CNN-ը։
«Էլեկտրոնային փոստը,որը ռուսներն էին կոտրել, ու հրապարակված նամակները Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեին ու Ջոն Պոդեստեին էին պատկանում, այլ ոչ թե հանրապետականներին»,- ասել է նա։ «Հենց ընտրված նախագահն է իր քարոզչության ընթացքում շեշտել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուժեղ առաջնորդ է համարում»,- շարունակել է նա։
Էրնեսթը նշել է, որ Սպիտակ տունը աջակցում է կենգրեսականների նախաձեռնությունը՝ ընտրությունների ընթացքին Ռուսաստանի միջամտությունը հետաքննելու վերաբերյալ։ Նրա խոսքով օրենսդիրներն «առանձնահատուկ պատասխանատվություն» ունեն այդ պայթյունավտանգ հարցը հետաքննելու հարցում։



