Դաչիչ․ Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը երբեք ճնշում չի գործադրել Սերբիայի վրա։ Այս մասին հայտնել է Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է ինձ որպես նախարարի, կամ որպես անձի, Սերգեյ Լավրովը մեր ամենապատվավոր հյուրերից է այստեղ՝ Սերբիայում»,- ասել է նա։ Անդրադառնալով Լավրովի այցի հնարավոր պատճառների մասին տեղական լրատվամիջոցների շահարկումներին, Դաչիչը շեշտել է, որ Սերգեյ Լավրովը երբեք չի եկել Սերբիային ճնշելու նպատակով, այլ եկել է օգնելու նպատակով։ «Նա այնքան շատ բան է արել Սերբիայի, սերբ ժողովրդի համար, որ մենք շատ շնորհակալ ենք նրան»,- ասել է նա։
Նրա խոսքով Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Մենք չենք ընդունի հակառուսաստանյան պատժամիջոցները, մենք չենք անդամակցի ՆԱՏՕ-ին»,- հայտնել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»։



