Պենտագոնի ղեկավարը Իսրայել է ժամանել՝ ամերիկյան կործանիչները դիմավորելու
INTERNATIONAL NEWSԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը այցելել է Իսրայել՝ամերկյան Lockheed Martin կոնցեռնի արտադրության նոր սերնդի առաջին երկու F-35 կործանիչներն այդ երկիր մատակարարելու կապակցությամբ։ Իսրայելը նոր կործանիչները պատվիրած երկրներից մեկն է ու ծրագրում է 50 նման օդանավ ձեռք բերել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Թել Ավիվում ՌՕՈՒ կայանում Քարթերին դիմավորել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։
Նա F-35–ը անվանել է երկրի ռազմական ապագայի կարեւոր տարր, նշելով, որ այդ կործանիչները եւս մեկ բաղկացուցիչ են «մեր տարածաշրջանում ռազմաօդային գերազանցությունը պահպանելու հարցում»։ Կործանիչները պետք է Իտալիայից ժամանեին օրվա երկրորդ կեսին, բայց ուշացել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ F-35 ծրագիրը քննադատում են բարձր արժեքի պատճառով։
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է այդ ծրագիրն իր Twitter–ում։ Դրանից հետո այդ կործանիչներն արտադրող Lockheed Martin կոնցեռնի բաժնետոմսերի արժեքը կտրուկ նվազել է։



