Բեռնատարների համար երկկողմանի փակված Լարսի անցակետում 340 ավտոմեքենա է կուտակվել. փակվել է նաև Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհը
SOCIETYՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր ժամը 20.00-ի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Լարսի անցակետում այս պահին Վրաստանի կողմից կուտակվել է 340 բեռնատար ավտոմեքենա:
Եղանակային պայմաններից ելնելով փակվել է նաև Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



