Ֆրանսիայից պատգամավորներ կժամանեն Հալեպ՝ պաշտպանելու հակամարտության «հումանիտար լուծումը»
SOCIETYՖրանսիացի պատգամավորների պատվիրակությունը պլանավորում Է ուղեւորվել Սիրիայի Հալեպ քաղաք՝ պաշտպանելու հակամարտության «հումանիտար լուծումը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Info ռադիոկայանը:
Պատվիրակության կազմում են երեք պատգամավորներ՝ բնակեցման քաղաքականության եւ տարածքների հավասարության նախկին նախարար Սեսիլ Դյուֆլոն, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Էրվե Մարիտոնը եւ սոցիալիստ Պատրիկ Մենուչին, ինչպես նաեւ Փարիզի երկրորդ օկրուգի քաղաքագլուխ Ժակ Բուտոն: Ներկայում նրանք գտնվում են Թուրքիայի տարածքում եւ այնտեղից մտադիր են ուղեւորվել Հալեպ: Նշվում Է, որ նրանց ուղեկցում Է արեւելյան Հալեպի շրջանների տեղական խորհրդի ընտրված նախագահ Բրիթա Հաջի Հասանը:
Դյուֆլոյի խոսքով՝ պատգամավորներն արձագանքել են արեւելյան Հալեպի քաղաքագլխի առաջարկությանը, որն այցելել Էր Ֆրանսիա եւ իրենց բացատրել իրադրության ողջ լրջությունը:
«Մենք փոխգործակցել ենք ՄԱԿ-ի ներկայացուցիչների եւ այն անձանց հետ, որոնք գտնվում են Թուրքիայի եւ Հալեպի միջեւ սիրիական սահմանին: Փոխգործակցության արդյունքում մենք պլանավորել ենք ուղեւորվել Սիրիա՝ որքան կարելի Է ավելի մոտ գտնվելու բնակիչներին ու փախստականներին: Այդ առաքելության իմաստն առավելագույնս պարզ Է՝ հումանիտար լուծումը պաշտպանելը»,- Դյուֆլոյի խոսքը մեջբերել Է ռադիոկայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



