Երևանում հանդիսավորությամբ բացվել է գիտնական Բորիս Պիոտրովսկու հուշատախտակը
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ միասին ներկա է գտնվել ականավոր գիտնական, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևան ի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուշատախտակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մեծ գիտնականի որդուն՝ Միխայիլ Պիոտրովսկուն: Երևանի Զաքյան 2 հասցեում գտնվող տանը Բորիս Պիոտրովսկին ապրել է շուրջ կես դար, և այսօր, ըստ էության, սա նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ: Միջոցառման մասնակիցները, առանձնակի կարևորելով Բորիս Պիոտրովսկու գիտական գործունեությունը, նշել են, որ ակադեմիկոսի թողած գիտական ժառանգությունն անգնահատելի է ոչ միայն ներհայաստանյան, այլև համաշխարհային գիտական մակարդակով: Մեծ գիտնականի բրոնզաձույլ դիմաքանդակը ներկա յացնող հուշատախտակի քանդակագործն է Տիգրան Մուրադյանը, ճարտարապետը՝ Տիգրան Բարսեղյանը:



