Yerevan, 07.August.2026,
00
:
00
BREAKING


«Տարվա հարսանիքները». ովքեր 2016-ին ընտանիք կազմեցին

PHOTO

Wnews.am-ը գրում է.

Բոլորի կյանքում ամենահիշարժան օրերից մեկը հարսանիքն է։ Ովքեր այս տարի մուտք գործեցին կյանքի նոր փուլ եւ նոր ընտանիք կազմեցին. ամփոփելով 2016 թվականը՝ Wnews.am-ը որոշեց վերհիշել հայտնիների տարվա ամենաքննարկված հարսանիքները։

Սարգիս Կարապետյան.

1 2

Հունիսին տեղի ունեցավ տարվա ամենաքննարկվող հարսանիքներից մեկը՝ մեծահարուստ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը։ Այն լուսաբանվեց ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցներով։ Սարգսի ընտրալը վրացուհի Սալլի Կինցուրաշվիլին է։ Հարսանիքին հրավիրված էր հայ քաղաքական Էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ։

Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում կայացած հարսանական խնջույքին ներկա է եղել շուրջ 500 հյուր։

Ի դեպ, հարսանեկան խնջույքը վարում էր հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը։

Երաժշտական մասն ապահովել են «Maroon 5» աշխարհահռչակ խումբը, Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնեւան եւ այլ հայտնիներ։

3

 

Գոհար Գասպարյան-Նարեկ Վան Աշուղաթոյան

%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%80%d5%a3%d5%b8%d5%b0

Ամռանը տեղի ունեցավ նաեւ սիրված հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի եւ Նարեկ Վան Աշուղաթոյանի հարսանիքը։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել  Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում:

Գոհար Ավետիսյան-Վահիկ Մարտիրոսյան

%d5%a3%d5%b8%d5%b0%d5%a1%d6%80

Նոյեմբերին Երեւանում տեղի ունեցավ Մոսկվայի ամենապահանջված հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ երգիչ Վահիկ Մարտիրոսյանի հարսանիքը։ Զույի հարսանեկան խնջույքը տեղի ունեցավ «Փարավոն» ռեստորանում։%d5%a3%d5%a3%d5%a6

Սուսաննա Պետրոսյան-Գեւորգ Գասպարյան

%d5%bd%d5%b8%d6%82%d5%bd%d5%bd

Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ  երգչուհի Սուսաննա Պետրոսյանի հարսանիքը: Երգչուհու ընտրյալը  բժիշկ-կենսաքիմիկ Գևորգ Գասպարյանն է: Զույգը պսակադրվել է   Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ խնջույքն անցել է Armenian Royal Palace. ռեստորանում: 

Աննա Ավանեսյան-Դավիթ Տեր-Պետրոսյան

%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1

Գարնան ամենաքննարկվող հարսանիքներից էր հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու` Դավիթի հարսանիքը: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

%d5%a1%d5%b6

Իրինա Քոչարյան-Արմեն Մանուկյան

%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1

Հունիսի 11-ին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացավ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Աժ ԲՀԿ խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանի հարսանիքը։ Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է, ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը, Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամի հիմնադիր տնօրեններից։ Բիզնես-լեդիի ընտրյալը գործարար Արմեն Մանուկյանն է, «All for you» խանութ սրահի սեփականատերը։

ir

Կարին Հովհաննիսյան-Լարիսա Ռայան

%d5%af%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6

Հունիսին տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ Կարինի եւ Լարիսա Ռայանի հարսանիքը։Լարիսան «Կրթություն Հայաստան» կրթական հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է։ Նա նաեւ հայտնի է Սերժ Թանկյանի հետ կատարած «Արի իմ սոխակ» զուգերգով։

Կարինն ու Լարիսան ամուսնացել են այս տարվա հունիսի 26-ին, Ֆրեզնոյում։ Հարսանիքի վայրն ու եկեղեցին պատմական է. Կարինի գերդաստանը՝ նախապապը, պապիկը, հայրը, հորեղբայրները պսակադրվել են հենց այդ եկեղեցում։ Հարսանիքը եղել է փոքր:

%d5%af%d5%a1%d6%803-50

Հրանտ Բեգլարյան

%d5%a2%d5%a5%d5%a3

Սեպտեմբերի 17-ին Տրանսպորտի և կապի  նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքն էր: Հրանտը ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ, նրանք ապրում են Մոսկվայում: Պսակադրությունը տեղի ունեցավ Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում։Հարսանեկան խնջույքին ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

3-65

Լիլիթ Գալստյան-Մանվել Բադալյան

badeyan-nkar-472x265

Այս տարի ամուսնացան նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը՝ եւ ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Թամար Կապրելյան-Քրիս

%d5%a9%d5%a1%d6%80%d5%a1%d5%b4

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նորմանդիայի ափերին գտնվող փոքրիկ, միջնադարյան Օնֆլյոր քաղաքում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի հարսանիքը (նա ներկայացնում էր Հայաստանը 2015թ-ի Եվրատեսիլին)։

Հայաստանից այնտեղ էր Բագրատ Սրբազանը, ով էլ անցկացրեց հարսանեկան արարողությունը Սբ. Եկատերինայի կաթոլիկ եկեղեցում, հայկական եկեղեցու արարողակարգով:

2-63

Աննա Թովմասյան-Արամե

%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ սիրված եւ ճանաչված երգիչ Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, որոշել են Սաղմոսավանքում հավերժ սիրելու եւ միասին լինելու խոստում տալ։2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում, բայց Աստծո օրհնությունը նրանք դեռ չէին ստացել։ vkgyliksyw

Միսակ Հովսեփյան-Նորա

%d5%b4%d5%ab%d5%bd

Նոյեմբերի 27-ին ողջ քաղաքական էլիտան ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակի և նրա ընտրյալի՝ Նորայի հարսանիքին էր: Զույգի հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է եղել ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ:

%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1

Վահան Բաղդասարյան-Մերի Ստեփանյան

%d5%be%d5%a1%d5%b0

Տարեկսզբին Դուբայում տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու` Վահանի եւ «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հարսանիքը: Հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է:

Արման Նշանյան-Վիկա

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանի հարսանեկան արարողությունը: Դերասանի ընտրյալը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Վիկան է։

Սոնե Սիլվեր-Արսեն

%d5%bd%d5%b8%d5%b6%d5%a5

Հոկտեմբերին Սուրբ Հովհաննես եկեղեցում  երգչուհի Սոնե Սիլվերը պսակադրվեց Արսենի հետ:

swn

Այս տարվա ձմռանն ամուսնացավ նաեւ երգչուհի Լիլուն, ով արդեն զավակ ունի։

lilu

Ալինա Մարտիրոսյան-Կարեն Արայան

33990

Ամռանը հայտնի դարձավ, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու սկանդալային նկարիչ Կարեն Արայանը ամուսնացել են։

Մովսես Երեմյան-Աննա

%d5%b4%d5%b8%d5%be

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ դերասան Մովսես Երեմյանի ու նրա սիրելիի՝ Աննայի պսակադրության արարողությունը: Հարսանեկան խնջույքին հրավիրված էր 300-ից ավել մարդ։Նորապսակները միմյանց անակնկալներ են մատուցել. Մովսեսը հատուկ իրենց համար գրված երգ է կատարել, Աննան էլ նրան հատուկ բեմադրված պարով է ողջունել:

%d5%b4%d5%b4%d5%b4

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards