Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Տուրի խորհրդանշական հավաքականի կազմում
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ESPN-ի կազմած խորհրդանշական հավաքականի կազմում Հենրիխ Մխիթարյանը ներառվել է շնորհիվ «Տոտենհեմ»-ի դեմ «Կարմիր սատանաների» խաղում միակ հաղթական գոլի: «Մինչ պատգարակով դուրս կբերեին խաղադաշտից Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդ»-ի հիմնական ուժն էր և հաղթական գոլի հեղինակը»,-գրել է պարբերականը:
Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Տոտենհեմ»-ին: Հայ կիսապաշտպանը նաև վնասվածք ստացավ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



