Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն առաջին նիստն Է անցկացրել նախագահի պաշտոնազրկման շուրջ
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 12-ին առաջին նիստն Է անցկացրել երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտից հետո, որը դետեմբերի 9-ին հայտարարել Է խորհրդարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ դատարանը պետք Է որոշի հեռացված նախագահի շուրջը կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ լսումներ սկսելու օրը, նշանակի աշխատանքային խումբ եւ գործը քննելու կարգը, որպեսզի ոչ ուշ, քան կես տարի անց վերջնականապես որոշվի պետության ղեկավարի ճակատագիրը:
Իմպիչմենտի հետեւանքով Պակ Կըն Հեն հեռացված Է իշխանությունից, եւ նրա լիազորությունները ժամանակավորապես հանձնվել են վարչապետ Հվան Գյո Անին:
Կոռուպցիոն սկանդալը բորբոքվել Է հոկտեմբերին, երբ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց Պակ Կըն Հեի նախագահական դիվանատնից նրա վաղեմի ծանութուհի Ցոյ Սուն Սիլին փաստաթղթերի արտահոսքի մասին: Հետաքննությունը բերեց կոռուպցիոն սխեմայի բացահայտման, որն ստեղծել Էր նախագահի այդ 60-ամյա մտերմուհին: Ներկայում Ցոյ Սուն Սիլը կալանքի տակ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



