Ղրղզստանի հանրաքվեում Սահմանադրության փոփոխման օգտին քվեարկել է քաղաքացիների 79,59 տոկոսը
INTERNATIONAL NEWSՂրղզստանի քաղաքացիների գրեթե 80 տոկոսը դեկտեմբերի 11-ին կայացած հանրաքվեում պաշտպանել Է հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Նախնական տվյալներով՝ հանրահարցմանը մասնակցել Է ընտրական ցուցակներում ներառված 2,85 մլն քաղաքացիների 42,07 տոկոսը: «Նրանց 79,59 տոկոսը հավանություն Է տվել հիմնական օրենքի՝ առաջարկված փոփոխություններին, 15,4 տոկոսը դեմ Է արտահայտվել»:
Ղրղզստանի Սահմանադրության ուղղումները պետք Է ուժի մեջ մտնեն 2017 թվականի դեկտեմբերից: Դրանք նախատեսում են նախագահի լիազրությունների կրճատում, վարչապետի եւ խորհրդարանի գործառույթների ընդլայնում, ինչպես նաեւ դատական ու իրավապահ համակարգերի բարեփոխում:
Այս տարվա ամռանը Սահմանադրության փոփոխման նախաձեռնողներ են հանդես եկել ազգային խորհրդարանի պատգամավորները, ավելի ուշ նրանց առաջարկը պաշտպանել Է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:



