ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է ահաբեկչական գործողությունները Եգիպտոսում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել Է Եգիպտոսում կատարված ահաբեկչական գործողությունները. դեկտեմբերի 11-ին պայթյունը ղպտական եկեղեցում եւ դեկտեմբերի 9-ին հարձակումը ոստիկանների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անվտանգության խորհրդի անդամներն ամենայն լրջությամբ դատապարտել են դեկտեմբերի 11-ին զարհուրելի եւ ստոր ահաբեկչական գրոհը Կահիերի Սուրբ Մարկոսի ղպտական ուղղափառ տաճարին կից Սուրբ Պետրոսի եկեղեցու վրա, որը խլել Է առնվազն 25 մարդու կյանք. եւ 49 հոգի վիրավորվել Է»,- ասված Է տարածված հայտարարության մեջ:
Անվտանգության խորհրդի անդամները նաեւ դատապարտել են դեկտեմբերի 9-ի ահաբեկչական գործողությունը, որի զոհ Է դարձել վեց եգիպտացի ոստիկան, եւս մի քան խաղաղ բնակիչներ վերքեր են ստացել:
Դեկտեմբերի 11-ին հուժկու պայթյուն Է որոտացել Կահիրեի Աբասիայի տաճարային համալիրում, որտեղ գտնվում են մի քանի եկեղեցիներ, այդ թվում՝ մայր տաճարը, որտեղ սովորաբար սպասավորում Է ղպտիների պատրիարքը: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել Է 23 մարդ, վիրավորների թիվը 49-ն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



