Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Մեքսիկայի նախկին նախագահը միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

SOCIETY

 «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը հաստատել է Էռնստո Սեդիլյոյի նշանակումը` որպես 2017թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Մեքսիկայի նախկին նախագահը Նյու Յորքում միացել է Ընտրող հանձնաժողովի հարգարժան անդամներին՝ խորհրդակցելու մրցանակի 2017թ. հավակնորդների ընտրության շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամից:

Լինելով Մեքսիկայի նախագահ՝ Սեդիլյոն երկրում իրականացրել է կարեւոր ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումներ ու մասնակցել է համաշխարհային հանրությանն սպառնացող մի շարք լուրջ մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններին: Սեդիլյոն Ֆրանկլին Դ. Ռուզվելտի անվան «Խիզախության մրցանակի» դափնեկիր է (Franklin D. Roosevelt Freedom from Fear Award): 2005-2011թթ. նա գլխավորել է «Գլոբալ զարգացման ցանցը»: Ներկայում նա Յեյլի համալսարանի «Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենն է, որի ուշադրության կենտրոնում միջազգային զար գացման ծրագրեր են:

«Ուրախ եմ ողջունելու նախագահ Սեդիլյոյին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում: Նա իր մեծ փորձառությամբ անգնահատելի ներդրում կունենա այս ակնառու ժյուրիի կազմում», - ասել է Նյու Յորքի Կարնեգի կորպրացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Նախագահ Սեդիլյոյի հեղինակությունը` որպես սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների առաջադեմ պաշտպան, ինչպես նաեւ մարդասիրության ոլորտում ճանաչված առաջնորդի համբավը հսկայական ազդեցություն կունենան «Ավրորա» մրց անակի հաջորդ դափնեկրի ընտրության գործում»:

«Ես հպարտ եմ՝ միանալու այս հարգարժան Ընտրող հանձնաժողովին, որի կազմում աշխարհում կարիքավորների խնդիրների համար պայքարող այսպիսի ականավոր պաշտպաններ կան, - ասել է Էռնեստո Սեդիլյոն,- անհամբերությամբ սպասում եմ՝ մեծարելու նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փրկում են այլոց եւ մարմնավորում են այն լավագույնը, որն այսօր մեզ դարձնում է գլոբալ մարդկային համայնք»:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինը հումանիտար գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց բացառիկ նվաճումներն անգնահատելի նպաստ են բերում մարդասիրական ջանքերին, որոնք արժանի են համաշխարհային ճանաչման:

Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի գործող Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքերի ոլորտում ակտիվիստ Հինա Ջիլանին, Միժազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ եւ Ավստրալիայի նախկին վարչապետ Գարեթ Էվանսը, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին:

Էռնեստո Սեդիլյոն դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում պաշտոնապես ծանոթացել է Ընտրող հանձնաժողովի մյուս անդամներին եւ մասնակցել է քննարկմանը, որտեղ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրել է եռամսյա առաջադրումների փուլում ներկայացված եւ նախընտրական փուլն անցած բոլոր թեկնածությունները: Ընտրող հանձնաժողովին նաեւ ներկայացվել է 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ դրան նախորդող միջոցառումների մանրամասները: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Բոլոր հավակնորդները կհրավիրվեն եւ մեծարման կարժանանան 2017թ. մայիսի 28-ին Երեւանում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan