Կադիրովն Անկարային կոչ է արել հանձնել Չեչնիայից փախած և Թուրքիայում թաքնվող ահաբեկիչներին
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Թուրքիայի ղեկավարությանը` կոչ անելով հանձնել Չեչնիայից փախած և Թուրքիայի տարածքում թաքնվող ահաբեկիչներին «հետաքննություն անցկացնելու և պատասխանատվության ենթարկելու» համար:
«Չեչնիայում իրագործված մի շարք ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող վտանգավոր հանցագործները, ահաբեկիչներն ու նրանց առաջնորդները ապաստան են գտել Թուրքիայում: Նրանցից ոմանք ձերբակալվել են: Ես բազմիցս խնդրել եմ Թուրքիայի ղեկավարությանը արտահանձնել այդ հանցագործներին Ռուսաստան, որպեսզի հետաքննություն անցկացվի, բացահայտվեն նաև այլ մեղավորներ և պատժվեն: Այսօր հերթական անգամ դիմում եմ այդ խնդրանքով», - ТАСС-ի հաղորդմամբ` Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ Instagram-ի իր էջում գրել է Կադիրովը:
Կադիրովը կարծիք է հայտնել, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում սերտ համագործակցություն է անհրաժեշտ:



