Թրամփը քննադատել է «միասնական Չինաստանի» քաղաքականությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել «միասնական Չինաստանի» քաղաքականությանն ԱՄՆ-ի հետևելու անհրաժեշտության հարցում։
«Ես լիովին հասկանում եմ «միասնական Չինաստանի» քաղաքականությունը, սակայն ես չգիտեմ, թե ինչու պետք է մենք կապ ունենանք «միասնական Չինաստան» քաղաքականության հետ, եթե չկնքենք գործարք Չինաստանի հետ, որը կվերաբերի այլ հարցերի, ներառյալ առևտրին»,-ասել է նա։
Բացի այդ, նորընտիր նախագահը քննադատել է Չինաստանի քաղաքականությունն արժույթի, Հարավչինական ծովի ու Հյուսիսային Կորեայի հարցում։ Նա, խոսելով Թայվանի առաջնորդ Ցայ Ինվենի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի մասին, ասել է, որ Չինաստանը Թայվանի հետ հարաբերությունների հարցում չի կարող թելադրել իրեն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



