Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 65 հազար մարդ լքել է իր տունը
INTERNATIONAL NEWSԱռնվազն 65 հազար մարդ ստիպված է եղել լքել տները երկրաշարժի պատճառով, որը գրանցվել էր դեկտեմբերի 7-ին ինդոնեզական Աչեխ նահանգում՝ երկրի հյուսիսում։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էին 43 հազար փախստականների մասին։
6․5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել դեկտեմբերի 7-ին Աչեխ նահանգում, զոհվել էր 100 մարդ, ծանր վնասվածքներ ստացել 136 բնակիչ, թեթև վնասվածք՝ 616 մարդ, գրեթե 12 հազար շենք փլվել է կամ վնասվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



