Ես բավականին խելացի մարդ եմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը բավականին խելացի է, որպեսզի չլսի հետախուզության ամենօրյա ճեպազրույցները, որոնք, նրա խոսքով՝ ներառում են մշտապես կրկնվող ինֆորմացիա։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Հաղորդավար Քրիս Ուոլեսը հարցրել է Թրամփին՝ ճի՞շտ է արդյոք, որ նա հետախուզության հետ հանդիպում է շաբաթական միայն մեկ անգամ։
«Ես բավականին խելացի մարդ եմ։ Պետք չէ ինձ նույն բանն ասել նույն բառերով 8 տարի շարունակ՝ ամեն օր»,-ասել է Թրամփը։
Նրա կարծիքով՝ հետախուզությունը պետք է Սպիտակ տան վարչակազմին ծանուցի միայն, «եթե ինչ-որ բան փոխվի»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



