Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Տաքսու վարորդը Արմինեին տարել է «Նոր Արեշ» հյուրանոց, պատառաքաղով սպառնացել է ու բռնաբարել

SOCIETY

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գեորգի Շ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

32-ամյա Գեորգին «Այգեձոր» տաքսի-ծառայությունում որպես վարորդ է աշխատել: Նրան մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի ապրիլին գործով տուժող Արմինե Կ.-ն(անունը փոխված է) Երևանից առաջին անգամ Գեորգի Շ.-ի վարած տաքսիով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկը:

Ճանապարհին Գեորգին ու Արմինեն ծանոթացել ու պայմանավորվել են, որ Գեորգին Արմինեին պարբերաբար տաքսի ծառայություն կմատուցի:

2015 թվականի ապրիլից մինչև հունիսի 3-ը Գեորգին Երևանի ռեստորաններից մեկում աշխատող Արմինեին պարբերաբար տեղափոխել է Կոտայքի մարզի նրա բնակավայր:

Հունիսի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում Արմինեն հերթական անգամ աշխատանքից հետո նստել է Գեորգիի տաքսին, որ տուն գնա: Գեորգին Արմինեին հրավիրել է ընթրելու և մեքենան վարել է դեպի «Նոր Արեշ» հյուրանոց:

Արմինեն չի մերժել: Նրանք հյուրանոցի առանձնասենյակներից մեկում ընթրիք են պատվիրել:

Երբ ընթրիքը մատուցվել է, Գեորգին բանալիով փակել է առանձնասենյակի մուտքի դուռը, Արմինեին հրել-գցել է մահճակալի վրա և բռնություն գործադրելով՝ Արմինեի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Դատարանում Գեորգի Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքից երկու ամիս առաջ էր ծանոթացել Արմինեի հետ. կեսգիշերին տեսել է, որ նա ճանապարհին վիճում է մի մեքենայի վարորդի հետ: Իր տաքսին տեսնելով՝ Արմինեն վազելով մոտեցել ու ասել է, որ տուն տանի: Ճանապարհին նա հայհոյանքով խոսելով՝ ասել է. «Մեռա դրան ասելով, որ հետս գործ չունի»:

Արմինեին իջեցրել է գյուղի նրա տան մոտ, գումար չի վերցրել: Այդ ժամանակ Արմինեն իրենից վերցրել է իր հեռախոսահամարը: Հաջորդ օրը նա զանգել ու առաջարկել է, որ աշխատավայրից տուն տանի:

Ինքը նրան նորից Երևանից տարել է գյուղ: Արմինեն ասել է, թե պարում է երևանյան ռեստորանում, ամուսնալուծված է, ունի երկու երեխա:

Հաջորդ օրը Արմինեի զանգով նորից նրան աշխատավայրից տարել է տուն: Այդպես մտերմացել են: Ինքը Արմինեի հիվանդ երեխայի համար դեղեր է գնել, պաղպաղակ ու կոնֆետ:

Մի անգամ խանութում ինքը Արմինեին ցույց է տվել իր մարմնին եղած դաջվածքը: «Պարզ ասած՝ ընկերություն են արել»:

Դեպքի օրը սովորականի նման գնացել է աշխատավայրից Արմինեին տուն տանելու, ճանապարհին առաջարկել է միասին հաց ուտել:

Արմինեն համաձայնել ու ասել է, թե «մամային մի բան կասի»:

Միասին գնացել են «Նոր Արեշ» ռեստորան: Մուտքի մոտ Արմինեն ասել է. «Էս ի՞նչ տուֆտա տեղ ենք եկել»:

Մատուցողուհուն ինքն ասել է, որ շուտ են գնալու, իրենց անկողին պետք չէ: Ինքն ուտելիք է պատվիրել, Արմինեն՝ սալաթ: Երբ մատուցողուհին սեղանը դասավորում էր, Արմինեի հեռախոսին զանգ է եկել, նա գնացել է լոգասենյակում խոսելու: Երբ դուրս է եկել, ասել է, թե պետք է շուտ տուն գնան: Ինքն էլ ասել է՝ հաց ուտենք ու կգնանք:

Այդ ընթացքում Արմինեն ինտերնետով էր զբաղված, հետո նորից մտել է լոգասենյակ՝ հեռախոսով խոսելու: Ինքը լսել է, որ նա ասում է՝ հիմա կգամ: Հաց ուտելու ժամանակ Արմինեն նորից մտել է լոգասենյակ հեռախոսով խոսելու, ինքը լսել է «Ապեր» անունը:

Իրենք շարունակել են հաց ուտել, բայց ինքը նկատել է, որ Արմինեն խառն է, անընդհատ ասում էր՝ տուն գնանք: Նա նորից լոգասենյակ է մտել հեռախոսով խոսելու, ասել է, որ մոր հետ է խոսում: Ինքը հեռախոսը վերցրել ու Արմինեի մորն ասել է, թե հաց են ուտում, կվերջացնեն ու տուն կգնան: Մայրն էլ ասել է. «Շուտ եկեք, տղա՛ ջան»;

Որոշ ժամանակ հետո ինքը մտել է լոգասենյակ, որ լվացվի, ու դուրս գան: Արմինեն, չգիտես ինչու, «մուռ է պահել», երբ ինքը լվացվել-դուրս է եկել, տեսել է, որ նա դռան մոտ կանգնած՝ ուզում է գնալ:

Ինքը նկատել է, որ հեռախոսն ու մեքենայի բանալիները չկան:

Հարցրել է Արմինեին, նա ասել է, թե տեղյակ չէ: Եթե ինքը նրա նկատմամբ բռնություն գործադրած լիներ, չէր հարցնի, միանգամից ձեռքից կվերցներ բանալիները:

Արմինեի հետևից եկել է Վարդանը: Երբ դուռը բացել ու դուրս են եկել, Արմինեն սկսել է հիստերիկանալ ու իրեն ասել է, թե «գլխին սարքելու է»: Վարդանը Արմինեին ասել է. «Ընկի առաջ, աղջի՛»: Հետո նա Արմինեից վերցրել է իր մեքենայի բանալիներն ու տվել է իրեն: Ինքը բացել է մեքենայի դուռը, որ Արմինեի ծաղիկներն ու տոպրակը տա նրան: Երբ մոտեցել է Արմինեին, տեսել է, որ իր հեռախոսը նրա ձեռքին է: Ինքը նրանից պահանջել է հեռախոսը, նա էլ ասել է, թե իր մոտ չի, չնայած ինքը հեռախոսը տեսել է նրա ձեռքին:

Ինքը գրավատնից վերցրել է իր մյուս հեռախոսը, զանգել է Արմինեին ու ասել է, որ հեռախոսը վերադարձնի: Նա ասել է. «Հեռախոս չկա քեզ տալու»:

Հունիսի 12-ին իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Այնտեղ իմացել է՝ իբր ինքը Արմինեի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը: Բայց նման բան չի եղել, ինքը նրան մատով չի կպել: Եթե մի բան եղած լիներ, ինքը կասեր՝ եղել է: Բայց ինքը ոչ մի հանցագործություն չի կատարել, անհիմն մեղադրանք են առաջադրել իրեն՝ էն էլ՝ էդպիսի հոդվածով: Ինչ-որ ընկեր իմացել է, որ միասին տեղ են գնացել, Արմինեն էլ իր գլխին սարքել է՝ արդարանալու համար…

 

Տուժող Արմինեն հայտնել է, որ պարբերաբար օգտվել է «Այգեձոր» տաքսի-ծառայության նույն մեքենայից, որի վարորդը եղել է Գեորգին:

Դեպքի օրը՝ 2015 թվականի հունիսի 3-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Գեորգին տաքսիով եկել է իր աշխատավայր, որ տուն տանի: Ճանապարհին նա առաջարկել է միասին ընթրել:

Ինքը մերժել է: Բայց Գեորգին սկսել է իրեն հորդորել, պատմել է, թե ինչ դժվար կյանք է ունեցել: Ինքը նորից մերժել է:

Տեսնելով, որ ինքը ցանկանում է զանգել, նա իր ձեռքից վերցրել է իր պայուսակն ու հեռախոսը, դրանք գցել է վարորդի նստատեղի մոտ՝ հատակին:Այդ ժամանակ մեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ, ինքը ցանկացել է իջնել, բայց մեքենայի դռները փակ են եղել, Գեորգին ծիծաղել ու ասել է, թե իրեն չի թողնի մեքենայից իջնել:

Հասկանալով, որ կարող է անախորժությունների մեջ հայտնվել, ինքը համաձայնել է միասին ընթրելու՝ Գեորգիի առաջարկին:

Նա մեքենան վարել է դեպի կայարան: Կանգնել է ինչ-որ հյուրանոցի առաջ, իջել է մեքենայից: Ինքը մեքենայի հատակից վերցրել է իր հեռախոսն ու պայուսակը: Գեորգին իր ձեռքից քաշելով՝ իրեն իջեցրել է մեքենայից: Ինքն իջել ու կանգնել է մեքենայի կողքին, չի ցանկացել մտնել հյուրանոց, պահանջել է, որ Գեորգին իրեն տուն տանի:

Մոտ տասը րոպե նա իրեն հորդորել է, որ միասին մտնեն հյուրանոց ու հաց ուտեն, ուրիշ՝ ոչինչ: Երբ կանգնած էին հյուրանոցի բակում, իր հեռախոսին զանգել է մայրը: Նրան չանհանգստացնելու համար ասել է, թե մի քիչ կուշանա, բայց պատճառը չի ասել:

Գեորգիի հետ մտել է հյուրանոց: Աշխատակցուհին իրենց ուղեկցել է առանձնասենյակ, Գեորգին ուտելիք ու գինի է պատվիրել: Հաց ուտելիս ինքը պահանջել է, որ շուտ վերջացնեն ու տուն գնան: Բայց Գեորգին անընդհատ ստել է, խոստացել է, թե ուր որ է՝ կգնան:

Ժամը 1-ի սահմաններում իրեն զանգել է ընկերը: Նախքան զանգին պատասխանելը Գեորգին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ պատառաքաղով սպառնալով, որ այնպես խոսի՝ զրուցակիցը չհասկանա՝ ինքը որտեղ է:

Ինքն ընկերոջն ասել է, թե տանն է, լոգանք է ընդունում, հետո կխոսեն:

Այնուհետև Գեորգին իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Ինքը մերժել է:

Դրանից նա ավելի է ագրեսիվացել: Պատառաքաղով սպառնացել է, ապա իր ձեռքից քաշելով՝ նստեցրել է մահճակալին ու ցանկացել է պատռել զգեստը: Ինքը դիմադրել է, բայց տեսնելով Գեորգիի հայացքը, կարմրած աչքերը, լսելով նրա սպառնալիքները՝ խնդրել է շորը չպատռել: Իր կամքով հանել է շորը, նստել է բազմոցին: Գեորգին նույնպես հանել է շորերը, մոտեցել ու իրեն հրել-գցել է անկողնուն: Ինքը փորձել է դիմադրել, բայց նա մի ձեռքով բռնել է իր երկու ձեռքերը, մյուսով պատռել է իր սպիտակեղենն ու իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Նրանից ազատվելու համար ինքը ձևացրել է, թե վատ է զգում: Հրել է Գեորգիին, գնացել է լոգասենյակ: Նա եկել է իր հետևից, ցանկացել է այնտեղ էլ սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Ինքը գնացել է սենյակ: Այդ ժամանակ իրեն զանգել է մայրը: Ինքը հասցրել է ասել, որ տաքսու վարորդն իրեն տարել է կայարանում ինչ-որ տեղ ու փակել է սենյակում:

Գեորգին սպառնացել ու պահանջել է, որ ինքը չհայտնի կատարվածի մասին: Ինքը վախեցել է նրանից, միացրել է հեռախոսի բարձրախոսը ու խոսել է մոր հետ, մայրը Գեորգիին խնդրել է, որ իրեն տուն տանի:

Դրանից հետո Գեորգին մի քանի անգամ բռնությամբ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, բայց ավարտին չի հասցրել, որովհետև ինքն անընդհատ դիմադրել է:

Ինքը պարբերաբար՝ «սեռական ակտերի ընթացքում» գնացել է լոգասենյակ, խոսել է մոր ու ընկերուհու հետ, բայց չի կարողացել բացատրել, թե որտեղ է: Կողքերը նայելով՝ տեսել է, որ պատին փակցված է քաղաքային հեռախոսահամար, հաղորդագրությամբ այդ համարն ուղարկել ու խնդրել է օգնել իրեն:

Մեկ ժամ անց առանձնասենյակի դուռը թակել են, աշխատողը խնդրել է բացել դուռը:

Ինքը հասկացել է, որ իր հետևից են եկել, իրեն պաշտպանված է զգացել, հրել է Գեորգիին իր վրայից, վերցրել է զգեստը, գնացել է լոգասենյակ, պատռված սպիտակեղենը գցել է աղբամանը, հագնվել  ու անմիջապես դուրս է եկել: Գեորգին այդ ընթացքում նույնպես հագնվել է: Ինքը դուրս է եկել ու տեսել է հյուրանոցի աշխատողին ու ընկերուհու ամուսնուն՝ Վարդանին…

Հյուրանոցի աշխատողը հայտնել է, որ երբ առանձնասենյակի դուռը բացել են, աղջիկը դուրս է եկել վախեցած, լացակումած ու այլայլված վիճակում, նա դողալով ասել է սենյակում իր հետ գտնված տղային. «Դու քո հալը կտեսնես»…

Ընդհանուր իրավասության դատարանը Գեորգի Շ.-ին մեղավոր էր ճանաչել բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել էր 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 12-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Գեորգի Շ.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով արդարացնել իր պաշտպանյալին՝ նրա արարքում հանցադեպի բացակայության հիմքով: Ամբաստանյալը պնդել է, թե ինքը տուժողի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, նրան չի բռնաբարել, նա սեփական ցանկությամբ է իր հետ հյուրանոց գնացել՝ հաց ուտելու, հետո իրեն զրպարտել է՝ ընկերոջ ու հարազատների շրջանում արդարանալու համար:

Ամբաստանյալի պատճառաբանությունները վերաքննիչ դատարանը գնահատեց ոչ արժանահավատ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը՝ այն գնահատելով անհիմն:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League