Ստամբուլում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 38 մարդ, որից 30-ը՝ ոստիկաններ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Գերմանիայի նախարարների կաբինետի մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Կանցլերը նախագահին է փոխանցել ցավակցություններ իր և կառավարության կողմից։ Կանցլերը խնդրել է նախագահին իր ցավակցությունները փոխանցել զոհերի հարազատներին և օգնություն առաջարկել, եթե անհրաժեշտ լինի վիրավորների համար։ Կանցլերն ու նախագահը պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում»,-ասվում է մամլո ծառայության հայտարարությունում։
Վերջին տվյալներով՝ Ստամբուլում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 38 մարդ, որից 30-ը՝ ոստիկաններ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը։



