Մխիթարյանը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ-ին և ցավալի վնասվածք ստացավ (տեսանյութ)
SPORTԱնգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և 29-րդ րոպեին դարձել է հանդիպման միակ գոլի հեղինակը:
76-րդ րոպեին 27-ամյա ֆուտբոլիստը կասեցրել է մրցակցի հակագրոհը, ինչի համար ստացել է առաջին զգուշացումը Պրեմիեր լիգայում: 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում է կատարել և Դենի Ռոուզը խախտել է նրա նկատմամբ կանոնները: Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք է ստացել, ինչից հետո նրան դաշտից դուրս են բերել պատգարակի վրա:
Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 24 միավոր և շարունակում է գտնվել 6-րդ տեղում, իսկ «Տոտենհեմը» 27 միավորով 5-րդն է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



