200.000.000 դոլար. վաճառքի է հանվել ԱՄՆ ամենամեծ առանձնատունը (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգներում վաճառքի է հանվել երկրի ամենամեծ մասնավոր առանձնատունը, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է վճարել 200 մլն դոլար:
Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, Լոս Անջելեսում գտնվող շքեղ անշարժ գույքը կառուցվել է 1991թ.: Այն ունի 123 սենյակ, որից ննջասենյակներն ընդամենը 7-ն են:
Հետաքրքրական է, որ ահռելի տունն ունի ներսի ու դրսի լողավազաններ, մեծ պարտեզ, մառան, գեղեցկության սրահ, ինչպես նաև 100 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի:
Նշվում է, որ ճոխ առանձնատունը նախկինում պատկանել է Աարոն Սփելինգին, ով 2011թ. այն 85 մլն դոլարով վաճառել է Պետրա Սթանթին:



1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



