Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Աշտարակկաթ»-ի Ճամբարակի արտադրամասում առավել անհանգստացած են պանրագործարանի փակման հեռանկարից

SOCIETY

«Աշտարակկաթ» ընկերության Ճամբարակի արտադրամասում առայժմ անորոշ, սպասողական ու լարված իրավիճակ է ինչպես արտադրամասի աշխատակիցների, այնպես էլ կաթի մատակարար հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղում ներկայացրեց «Աշտարակկաթ»-ի ճամբարակի արտադրամասի պատասխանատու Գագիկ Աբրահամյանը,  «Աշտարակկաթ»-ը, 2016 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ, այս տարվա հունիսից շարունակում  է պարտք մնալ ինչպես կաթի մատակարարներին, այնպես էլ՝ Ճամբարակի արտադրամասի աշխատակիցներին մոտ 70 միլիոն դրամի չափով: Գագիկ Աբրահամյանի կարծիքով՝ գոյացած պարտքի հիմնական պատճառն է անցումը «Հորած» կամ «Ռոկֆոր» տեսակի  պանրի արտադրության, որի իրացումը ներքին շուկայում կապված է մի շարք դժվարությունների հետ:

«Այս տարի մենք անցանք «Հորած» պանրի արտադրության, որը պետք է բավարարեր արտաքին շուկայի պահանջները եւ մեծ շահութաբերություն ապահովեր: Այդ նպատակով դրսից մասնագետ հրավիրեցինք, դադարեցրինք «Լոռի» եւ «Չանախ» տեսակի պանիրների արտադրությունը, սակայն մեզ համար անհասկանալի պատճառներով այդպես էլ չկարողացանք մեր նոր արտադրատեսակն արտահանել, որը դրսում վաճառվում է բավականին շահավետ գներով, իսկ մեր ներքին շուկայում այն սպառվում է մինչեւ 7 հազար դրամի սահմաններում: Նախորդ  տարի էլ մենք պարտքեր էինք կուտակել  թե՛ մատա կարարումների, թե՛ մեր արտադրամասի աշխատակիցների աշխատավարձերը վճարելու դիմաց: Սակայն մենք պարտքի դիմաց վճարում էինք «Լոռի» եւ «Չանախ» պանրով, որոնք հեշտորեն իրացվում էին ներքին շուկայում: Մինչդեռ այժմ «Հորած» պանրի իրացումը դժվար է մեր ներքին շուկայում, քանի որ այդ տեսակի պանրի գինը շուկայում շատ բարձր է, սուպերմարկետները եւ խանութները պանիրը վաճաքի ընդունելու համար մեր մատակարարներից համապատասխան արտոնագիր են ուզում, որը նրանք չեն կարող տրամադրել: «Աշտարակկաթ»-ի նոր տերերն էլ պարտքերը  սեղմ ժամկետում  մարելու ծրագիր դեռեւս չունեն: Մենք մեր մոտ 200 մատակարարներին եւ աշխատակիցներին պատրաստ ենք պանիրը տրամադրել աշխատավարձի դիմաց՝ կիլոգրամը 2000 դրամ արժեքով: Սակայն դա էլ հարցի լուծում չի կարող լինել, քանի որ մարդիկ չեն կարողանում իրացման խնդիր լուծել: Մենք այնքան արտադրանք ունենք, որ ամբողջությամբ իրացնեկու դեպքում լիովին կկարողանանք մարել բոլոր պարտքերը»,- ներկայացրեց Գագիկ Աբրահամյանը:

Սակայն մարդկանց առավել անհանգստացնում է պանրագործարանի փակման հեռանկարը, որը ոչ միայն աշխատատեղի խնդիր է լուծել տարածքի համայքների համար, այլ նաեւ նպաստել անասնապահության զարգացմանը, համայնքների բնակչության բարեկեցությանը, արտագաղթի կանխմանը, սահմանամերձ գոտու պաշտպանության ամրապնդմանը: «Մեր պարտքերը մեզ այդչափ չեն անհանգստացնում, որքան՝ գործարանի փակման վտանգը, որ այժմ չարիքի պես կանգնել է մեր դեմ: Մենք 2001 թվականից աշխատել ենք, օրական մինչեւ 120 տոննա կաթ վերամշակել, նպաստել տարածքի բոլոր համայնքնների անասնապահության զարգացմանը, կաթնամթերքի շուկայում գյուղացիների համար շահավետ գների պահպանմանը: Մոտ 100 աշխատատեղ ենք ապահովել, որակյալ ու պահանջված արտադրանք տվել, աջակցել անասնապահական տնտեսությունների զարգացմանը, գործարանի արտադական ծավալների ընդարձակման եւ արդիականացման  համար կատարվել են մեծ չափերի        ներդրումներ: Այսքանից հետո ցավալի կլինի, եթե միջոցներ չձեռնարկվեն՝ գործարանը սնանկացումից ու լուծարումից փրկելու համար՝ եթե նոր տերերի կողմից առաջարկվող առողջացման ծրագիրը չհասնի նպատակին: Ճիշտ է, մարդիկ անհամբեր սպասում են իր ենց պարտքերի փակմանը, բայց մենք առավել անհամբեր սպասում ենք մեր գործարանի առողջացման հեռանկարին»,- շեշտեց «Աշտարակկաթ»-ի Ճամբարակի արտադրամասի պանրագործ, արտադրամասի վարպետ Արթուր Միքայելյանը:

Անորոշ վիճակից անհանգստացած են նաեւ մատակարարները, ովքեր գործարանի փակման դեպքում կաթի իրացման խնդիրներ կունենան: «Մենք անասունը պահում ենք սահմանից 1-2 կիլոմետր հեռավորությամբ: Ժամանակին մասնակցել ենք մարտերին, այսօր էլ սահմաններն անառիկ ենք պահում մեր աշխատանքով, մեր զինվորների թիկունքն ամուր պահելով: Եթե անասնապահությամբ չզբաղվենք, էլ ուրիշ ի՞նչ ունենք անելու այս հողի վրա, ինչո՞վ ենք պահելու մեր ընտանիքները, ինչպե՞ս  ենք հոգալու մեր օրվա ապրուստը»,- հարցադրում է անում անասնապահական տնտեսության ղեկավար, «Աշտարակկ աթ»-ի մատակարար Ռաֆիկ Բաբայանը։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League