Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ծովագյուղի գործարանը կվերամշակի նաև Գեղարքունիքի և այլ մարզերի տնտեսություններում աճեցված հնդկացորենը

SOCIETY

Ժամում 1 տոննա հնդկացորենի հումքի վերամշակման հզորություն ունեցող գործարանը, որն ընդամենը օրեր առաջ է բացվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում և առայժմ միակն է Հայաստանում, առայժմ վերամշակվում է իրենց համայնքում այս տարի 105 հեկտարի վրա աճեցված հնդկացորենի բերքը, որը կազմում է ավելի քան 100 տոննա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  հնդկաձավարի վերամշակման  գործարանի գործադիր տնօրեն Արտաշես Խալաֆյանը, իրենց համայնքի բերքի ողջ քանակի վերամշակումից հետո գործարանը վերամշակման կընդունի նաեւ Գեղարքունիքի մարզի եւ Հայաստանի մի շարք այլ մարզերի տնտեսություններում աճեցված հնդկացորենը: Մեկնարկում գործարանում բացվել է 10 աշխատատեղ: Գործարանը բացվել է Եվրոպական Միության կողմից իրականացվող ԷՄՊԱՐԴ ծրագրի շրջանակներում:

«Այս տարի մենք մեր համայնքում նախկինում անմշակ մնացած վարելահողերից 105 հեկտար տարածքում կատարեցինք հնդկացորենի ցանք: Մեկ հեկտարից ակնկալում էինք մինչեւ 2-2,5 տոննա բերք, սակայն բերքի որոշ մասը կարկտահարվեց, ինչի հետեւանքով բերքատվությունը նվազեց՝ հեկտարից ապահովելով մինչեւ 1,5 տոննա: Կարողացանք հաջողությամբ հավաքել բերքը, այն չորացնել, եւ այժմ ենթարկում ենք վերամշակման: Գործարանի շենքը կառուցվեց մեր համայնքի միջոցներով, իսկ սարքավորումներն անվճար տրամադրեց ԷՄՊԱՐԴ ծրագիրրը: Նույն ծրագրի կողմից մեզ անվճար տրամադրվել էր նաեւ սերմացուն»,- ներկայացրեց Արտաշես Խալաֆյանը:

Ըստ նրա՝ հումքի վերամշակումն  անցնում է տեսակավորման  երկու փուլ՝ սերմի եւ հնդկաձավարի առանձնացման: Հնդկացորենը վերամշակվում  է՝ վառարաններում 250 աստիճանի տակ ջերմային մշակման անցնելով: Ապա այն անցնում է կոտրման սարքի միջով, որտեղ էլ ջարդվում  եւ դուրս է գալիս միջուկը՝ բուն հնդկաձավարը, որից էլ առանձնացվում է սերմացուն եւ սննդամթերքը: Սերմացուն   պահեստավորվում է, սննդամթերքը՝ փաթեթավորվում: Հնդկացորենի ջարդումից առաջացած կեղեւի թեփն օգտագործվում է որպես վառելիք՝ հնդկացորենը ջերմայյին մշակման ենթարկելու համար: &la quo;Այս դեպքում ունենք անթափոն արտադրություն: Վառարաններում նաեւ փայտ ենք վառում, սակայն ավելի շահավետ կլինի անցնել բնական գազի օգտագործման: Մի քանի օրից տեղ կհասնեն նաեւ փաթեթավորման հաստոցները, եւ մենք սննդամթերքը փաթեթավորված տեսքով կառաքենք խանութներ: Հնդկացորենի արտադրության 1 կիլոգրամի ինքնարժեքը 1 հեկտարից մինչեւ 2,5 տոննա բերքատվության դեպքում կկազմի մինչեւ 250 դրամ: Այն տեղական շուկայում կարող ենք վաճառել 350 եւ ավել դրամ արժեքով, մանավանդ  որ մեր հողերի վրա աճեցված բերքը համով  ու սննարարությամբ գերազանցում է ներկրված հնդկ աձավարին, ուստի համզոված եմ, որ  մենք հաջողություն կունենանք՝ ապահովելով կայուն եկամուտներ ու զարգացման հեռանկարներ»,- հավաստեց գործարանի տնօրենը:

Ըստ տնօրենի՝ Հայաստանում հնդկաձավարի սպառման տարեկան պահանջարկը կազմում է մոտ 9 հազար տոննա, որը հիմնականում ներկրվում է տարբեր երկրներից: Այս տարի Գեղարքունիքում եւ այլ մարզերում արտադրված հնդկացորենը վերամշակման դեպքում կարող է բավարարել ընդհանուր  պահանջարկի 5 տոկոսը: Վերամշակման գործարանի առկայությունը մեծապես կխթանի հնդկացորենի ցանքերի ընդարձակում: «Մենք  եկող տարի նախատեսել ենք 105 հեկտարից հնդկացորենի ցանքերը հասցնել մինչեւ 400 հեկտարի: Մարզի մի շարք համայնքներում  եւս  կզբաղվեն հնդկացորենի մշակությամբ՝ համոզված լինելով, որ բերքի իրացման խնդիր չեն ունենա: Առաջիկա տարիների ընթացքում ծրագրված է Գեղարքունիքի մարզում հնդկացորենի ցանքերը հասցնել մինչեւ 3 հազար հեկտարի: Նման ծավալների բերքի վերամշակման համար մեզ արդեն անհրաժեշտ կլինի աշխատել շուրջօրյա, մի քանի հերթափոխով, մինչեւ 20-30 աշխատատեղով: Արտադրության ծավալների ընդարձակման դեպքում մեզ հարկ կլինի ունենալ 2 նորագույն հատիկահավաք կոմբայն, շարքացան եւ պահեստային մասի կառուցում, որի համար էլ մենք հայրենի կառավարությունից կխնդրենք վարկային համապատասխան միջոցների տրամադրում»,-նշեց Արտաշես Խալաֆյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League