Ռուսական օդուժի հարվածներից հետո ԻՊ-ը նահանջել է Պալմիրայից
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նահանջել են սիրիական Պալմիրա քաղաքից, երբ ռուսական օդուժն անցել է հարձակման, հայտնում է The Guardian–ը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ռուսական օդուժն իսլամիստ ահաբեկիչների դեմ գործի է դրել ռազմավարական նշանակություն ունեցող «ՏՈՒ-22Մ3» ռմբակոծիչներ, «Կալիբր» թևավոր հրթիռներ:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ ավիահարվածների իրականցման հետևանքով զոհվել է ավելի քան 300 իսլամիստ:
Հայտնի է, որ ավիահարվածներին միացել է նաև սիրիական օդուժը: Ռազմական լայնամասշտաբ գործողության արդյունքում ԻՊ-ն նահանջել է Պալմիրայից:
Հիշեցնենք, որ նախկինում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ներռված Պալմիրան գտնվել է ԻՊ վերհսկողության տակ, սակայն Ռուսաստանի և Սիրիայի համատեղ ռազմական գործողության արդյունքում քաղաքն ազատագրվել էր: Այժմ իսլամիստները փորձում են Պալմիրան հետ գրավել:



