Արցախի Նախագահը հանդիպել է ՀՀ մշակույթի ոլորտի ու հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ մշակույթի ոլորտի ու հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ:
Արծարծվել են Արցախում պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված, ինչպես նաեւ համահայկական եւ մշակութային բնույթի տարբեր հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումները, նշելով, որ դրանք մեծապես նպաստում են տարբեր գործընթացների եւ զարգացումների ավելի համապարփակ պատկերացմանը, առկա խնդիրների արդյունավետ լուծմանը, ներհայկական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



