Համեղ ձուկ ընտրելու և պատրաստելու գաղտնիքը
LIFEԱմանորյա տոներին, եթե ցանկանում եք ընտրել որակով սաղմոն ձուկ, ապա ուշադրություն դարձրեք գույնին: Ձկան մուգ կարմիր գույնը նշանակում է, որ այն ծեր է, իսկ վակումային փաթեթում ջրի առկայությունը՝ ոչ թարմ ձկան փաթեթավորման արդյունք է:
Ձուկը սառնարանում կարելի է պահել 5-7 օր: Սառնարան դնելուց առաջ ձուկը չի կարելի լվանալ:
Ձկան կտորները ավելի լավ կպահեն իրենց ձևը, եթե տապակելուց առաջ դրանք աղ անել և թողնել 10-15 րոպե:
Սառնարանում ձուկը չի կարելի դնել կաթի, կարագի, կաթնաշոռի կողքին, քանի որ դրանք ձեռք կբերեն իրենց ոչ հատուկ հոտ:
Հում ձուկը չի կարելի պահել այնպիսի մթերքներիի մոտ, որոնք օգտագործվում են առանց ջերմային մշակման (երշիկեղեն, պանիր և այլն):
Ձուկն ավելի հեշտ է մաքրել լողաթևերը մկրատով կտրելուց հետո:
Պակքսիմատով պատած ձուկը տապակած վիճակում ունի ավելի ախորժելի տեսք, քան ալյուրի մեջ թաթախածը, սակայն առաջինի դեպքում կարող է մեջը հում մնալ:
Ստուգեք ձկան պատրաստված լինելը պատառաքաղով. այն հեշտությամբ պետք է խրվի ձկան մեջ:
Որպեսզի ձուկը համեղ ստացվի, անհրաժեշտ է կտրատելուց հետո 2-3 ժամ պահել նախօրոք պատրաստած թթվաջրի (գինուց, սոխից և սև բիբարից ) մեջ:
Ի տարբերություն տապակած մսի, տապակած ձուկը տաքացնելիս կորցնում է իր համը: Ծովային ձկներին հատուկ հոտը անցկացնելու համար հարկավոր է քսել կիսած կիտրոն:
Որպեսզի ձուկը տապակելուց չփշրվի, պետք է այն աղ անել և այդպես թողնել 10-15 րոպե սենյակային ջերմաստիճանում:
Ձուկը հեշտ կմաքրվի, եթե մաքրելուց առաջ մի քանի վայրկյան իջեցնել եռման ջրի մեջ:
Ձուկը ձեռքի մեջ հեշտ պահելու համար հարկավոր է մատները թաթախել աղի մեջ:
Ձուկը կստացվի ավելի համեղ, եթե տապակելուց առաջ այն դրվի կաթի մեջ, հետո ալյուրով պատել և տապակել բուսական յուղուվ:
Ձուկը մաքրելուց հետո ձեռքերը լվացեք քացախի թույլ լուծույթով



