Ճապոնիան, արհամարհելով Վաշինգտոնի դժգոհությունը, հաստատել է Պուտինի և Ճապոնիայի վարչապետի միջև սպասվող հանդիպման տարեթիվը
SOCIETYՃապոնիան արհամարհել է Վաշինգտոնի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հնարավոր հանդիպման վերաբերյալ հնչած դժգոհությունը:
Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
ԱՄՆ-ն մի քանի անգամ իր մտահոգությունն է հայտնել, որ Պուտինի պաշտոնական այցից հետո Ճապոնիան կարող է մեղմացնել իր դիրքորոշումը ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում:
Չնայած ԱՄՆ-ի կողմից հնչող բողոքի նոտաներին Ճապոնիան նույնիսկ պաշտոնապես նշանակել է հանդիպման օրը` դեկտեմբերի 16:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի զարգացման, վիզային ռեժիմի դյուրացման և երկու երկրների միջև վիճելի տարածք համարվող չորս կղզիների խնդիրը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



